Գլխավոր Ավելին

Podcast-Հարց բժշկին. երբ և ինչ գանգատների պարագայում դիմել գաստրոէնտերոլոգին

Բուժառուների մոտ առավել հաճախ հանդիպող գանգատներն են՝ ստամոքսի ցավը, աղեփքությունը, սրտխառնոցը, փսխումները, վքնածությունը, աղիների անկանոն աշխատանքը, որը կարող է արտահայտվել փորլուծությամբ կամ փորկապությամբ։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս Մարի Գրիգորյանը «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ներկայացրել է, թե ինչ գանգատներով են հիմնականում քաղաքացիները դիմում գաստրոէնտերոլոգին։ Նա նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար։

 «Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար առաջնայինը բալանսավորված սննդակարգի պահպանումն է, որը ենթադրում է փոքր չափաբաժիններով, բայց հաճախակի սննդի օգտագործում։
Ցանկալի է սնունդն օգտագործել թարմ պատրաստված վիճակում։ Խորհուրդ է տրվում օգտագործել միրգ ու բանջարեղեն, խուսափել պահածոյացված, ծխեցված և ապխտած մսամթերքի հաճախակի օգտագործումից և, իհարկե, վնասակար սովորություններից՝ ծխախոտի, ալկոհոլի չարաշահումից և դեղորայքի անհիմն օգտագործումից»,- ընդգծեց մասնագետը։

Մանրամասները՝ փոդքաստում։ 
https://armenpress.am/hy/article/121769

×
facebook sharing button facebook